LGN 0509
Կիրառում
Խտանյութն արդյունավետորեն գործում է ծղոտե ծածկի հետ օգտագործելիս։ Որպես ծղոտե ծածկ/ներքնակ
օգտագործել անտառի փայտի թեփ կամ աղացած ծղոտ։ Ներքնակը պետք է բաղկացած լինի 15-20 սմ-անոց մի
քանի շերտերից: Թռչունների համար նախընտրելի է երկու շերտ, որտեղ ներքնակի բարձրությունը հասնում է 30-
40 սմ-ի, իսկ խոշոր եղջերավոր անասունների դեպքում 3-4 շերտ՝ ներքնակի բարձրությունը հասցնելով 45-60
սմ-ի: Առավել բարձր արդյունքի հասնելու համար հարկավոր է յուրաքանչյուր շերտի վրա խտանյութ փռելուց հետո
գոլ ջրով ցողել և պարբերաբար խառնել վերին շերտը: Յուրաքանչյուր 4-5 քառակուսի մետր մեկ շերտի համար
օգտագործել 200 գրամ խտանյութ։
ժամանակի ընթացքում ներքնակի հաստությունը աստիճանաբար նվազում է և հարկավոր է ավելացնել նոր շերտ՝
15-20սմ, հարստացնել մանրէների խտանյութով, ցողել գոլ ջրով։ Սկզբնական շրջանում անհրաժեշտ է վերին
շերտը շաբաթական մեկ անգամ խառնել, հետագայում ըստ անհրաժեշտության։ Ճիշտ կիրառման դեպքում նման
ներքնակները կարող են ծառայել մինչև երկու տարի:
Կարևոր․ Հետևեք անասնաբույժերի ընդհանուր ցուցումներին`
Չոր և օդափոխվող տարածքը հարմար միկրոկլիմա է ապահովում թռչունների և կենդանիների կենսունակության
համար։